Մատչելիության հղումներ

ԱՊՀ երկաթուղայինները կհանդիպեն Մոսկվայում


Փետրվարի 24-26-ը Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի 40-րդ նիստը, որի ընթացքում կքննարկվեն երկաթուղու անվտանգության խնդիրները:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նիստի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ բոլոր անդամ պետությունների, ինչպես նաեւ՝ հրավիրյալի կարգավիճակով, Բալթյան երկրների եւ Բուլղարիայի ներկայացուցիչները:

Նախատեսվում է քննարկել նաեւ 2004-2010 թվականների տրասպորտային քաղաքականության հայեցակարգի իրագործման, 2005 թվականին բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG