Մատչելիության հղումներ

Օսկանյանը բանակցում է Հասարակածային Գվինեայի իշխանությունների հետ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանը Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում այդ երկրի պաշտոնյաների հետ քննարկում է պետական հեղաշրջման մեղադրանքով երկարատեւ ազատազրկման դատապարված հայ օդաչուներին ազատ արձակելու հարցը: Օսկանյանը Մալաբո է մեկնել երեկ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, հանդիպումները Մալաբոյում արդեն սկսվել են, սակայն դրանց ընթացքի վերաբերյալ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Անցած տարվա նոյեմբերի 26-ին Հասարակածային Գվինեայի դատարանը ԱՆ-12 օդանավի հրամանատարին դատապարտել է 14 տարվա, իսկ անձնակազմի մնացած 5 անդամներին՝ 14-ական տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ պետականացրել է օդանավը, որը պատկանում էր «Դվին Կոնցերն» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG