Մատչելիության հղումներ

Հարցումը մեծ թերահավատություն է ի հայտ բերել Զուրաբ Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածի նկատմամբ


Վրացական շաբաթաթերթի հարցման արդյունքներով, երկրի բնակչության մեծամասնությունը չի հավատում վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածին:

Ըստ վրացական «Քվիրիս պալիտրա» շաբաթերթի անցկացրած հարցման, բնակչությունը չի հավատում, որ Ժվանիայի մահվան պատճառ է դարձել շմոլ գազից թունավորումը:

Թերթի հարցման 600 մասնակիցների 60,6 տոկոսը համաձայն չեն վարչապետի մահվան պաշտոնական վարկածին, 30 տոկոսը դժվարացել են պատասխանել: Հարցվածների միայն 9,4 տոկոսն է ընդունում, որ Զուրաբ Ժվանիան մահացել է գազի թունավորումից:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի եւ Քվեմո Քարթլի շրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Ռաուլ Յուսուպովի դիակները փետրվարի 3-ի վաղ առավոտյան հայտնաբերվել էին վերջինիս բնակարանում:

Վրացական կողմի խնդրանքով հետաքննությանը միացել էր նաեւ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: Հետաքննության ընթացքի մասին տեղեկություններ չեն հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG