Մատչելիության հղումներ

Իսրայելի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցությունը չի դադարեցվի


«Իսրայելի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցության դադարեցման մասին ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած լուրը միտումնավոր ապատեղեկատվություն է», - կիրակի օրը հայտարարել է Վրաստանի պետնախարար Գեորգի Բարամիձեն:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկատվության, Իսրայելը համաձայնել էր ընդառաջել ռուսական կողմի խնդրանքին եւ դադարեցնել զենքի մատակարարումը Վրաստանին, քանի որ «այն հետագայում հայտնվում է չեչեն անջատողականների ձեռքերում»:

Վրաստանի պետնախարարը, ըստ «Կավկազպրես» գործակալության, հայտնել էր նաեւ, թե վրաց-իսրայելական ռազմական համագործակցությունը ոչ միայն չի դադարելու, այլեւ գնալով խորացվելու է:

Ներկայումս Իսրայելը Վրաստանին մատակարարում է ինքնաձիգներ եւ զինամթերք, իսկ իսրայելական «Էլբիտ» ընկերությունը, ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված համաձայնագրի, արդիականացնելու է Վրաստանի օդուժի ՍՈՒ-25 ինքնաթիռները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG