Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանն ու Թուրքիան կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր


Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով երկուշաբթի օրը եռօրյա պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու գլխավորած պատվիրակությունը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, պատվիրակության անդամները կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի, պաշտպանության նախարար Վենջի Գյոնուլի, խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ջենգիզ Քարթանօղլուի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG