Մատչելիության հղումներ

Շարունակվում են բանակցությունները գերված երեք ադրբեջանցիներին ազատ արձակելու շուրջ


Ադրբեջանական ANS գործակալության տեղեկացմամբ, շարունակվում են «սխալմամբ հայկական կողմը անցած եւ գերի ընկած» ադրբեջանցիներ Հիքմեթ Թագիեւի, Խեյալ Աբդուլաեւի եւ Ռուսլան Բաշիրովի ազատ արձակման շուրջ բանակցությունները:

Ըստ գործակալության՝ հայկական կողմը համաձայնել է ազատ արձակել ադբեջանցիներին, եւ այժմ քննարկվում է, թե երբ եւ որտեղ են նրանք փոխանցվելու Ադրբեջանին: ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ադրբեջանցի առողջական վիճակը նորմալ է, նրանց նկատմամբ որեւէ ֆիզիկական ճնշում չի գործադրվել:

Բանակցությունների մասին տեղեկատվությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեցին ԼՂՀ գերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովում:

Ադրբեջանցիներ Թագիեւը, Աբդուլաեւը եւ Բաշիրովը փետրվարի 15-ին Թարթարի շրջակայքում սխալմամբ անցել էին հայկական կողմը եւ գերի ընկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG