Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական նավթով բեռնված առաջին նավթատարը թուրքական Ջեյհան նավահանգստից կմեկնի հոկտեմբերի 1-ին


«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահագործման համար պատրաստ կլինի հունիսի վերջին», - ANS գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիգ Ալիեւը՝ ավելացնելով, թե ադրբեջանական նավթով բեռնված առաջին նավթատարը թուրքական Ջեյհան նավահանգստից կմեկնի հոկտեմբերի 1-ին:

Ալիեւը հայտնել է նաեւ, թե Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի կառուցմանը զուգահեռ շարունակվում է նաեւ Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի շինարարությունը. այսօրվա դրությամբ իրականացվել է աշխատանքի շուրջ 40 տոկոսը:

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը սպասվում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների, «Դարի համաձայնագրի» մասնակից նավթային ընկերությունների ղեկավարների մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG