Մատչելիության հղումներ

Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, փետրվարի 23-24-ը Հայաստան կայցելի Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա Հայաստանի իշխանություններին կներկայացնի ՆԱՏՕ-ի հատուկ բանագնաց (փոխգործակցության սպա) Ռոմուլդաս Ռաժուկասին:

Ռոբերտ Սիմոնսը նմանատիպ առաքելությամբ արդեն այցելել է Վրաստան եւ Ադրբեջան: Ռոմուլդաս Ռաժուկասը Հյուսիս-ատլանտյան դաշինքը կներկայացնի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում, նրա նստավայրը կլինի Թբիլիսիում:

Բանագնացը կիրականացնի կապը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG