Մատչելիության հղումներ

logo-print

Նշանակվել են Իրանում եւ Հնդկաստանում Հայաստանի նոր դեսպանները


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 18-ի հրամանագրով Աշոտ Քոչարյանը ազատվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից եւ նշանակվել Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով Կարեն Նազարյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Մինչ այդ նա զբաղեցնում էր Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը՝ միաժամանակ լինելով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ:

Հիշեցնենք, որ Իրանում եւ Հնդկաստանում նախկին դեսպաններ Գեղամ Ղարիբջանյանը եւ Արմեն Բայբուրդյանը նշանակվել էին արտգործնախարարի տեղակալի պաշտոններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG