Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը կշարունակի Իրանի հետ համագործակցությունը միջուկային բնագավառում»


Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի մտադրությունը շարունակել Իրանի հետ համագործակցությունը միջուկային էներգետիկայի բնագավառում:

«Մենք խորապես համոզված ենք, որ միջուկային զենքի տարածումը աշխարհում չի նպաստի անվտանգության ամրապնդմանը ո’չ տարածաշրջանում, ո’չ էլ աշխարհում ընդհանրապես: Եվ Իրանի վերջին գործողությունները համոզում են մեզ, որ Իրանի մտադիր չէ ստեղծել միջուկային զենք», - Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոուհանիի հետ Կրեմլում ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Ուստի մենք շարունակելու ենք համագործակցել Իրանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջուկային էներգետիկայում», - նշել է Ռուսաստանի նախագահը՝ հույս հայտնելով, թե Իրանի կկատարի իր բոլոր պարտավորությունները ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Իր հերթին Հասան Ռոուհանին հավաստիացրել է, թե միջուկային ասպարեզում Իրանի գործողությունները խաղաղ բնույթ են կրում:

«Այսօր ոչ ոք չի կասկածում, որ մեր գործողությունները միջուկային էներգետիկայի բնագավառում կրում են խաղաղ բնույթ, ինչը նշում է նաեւ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը եւ դրա ղեկավար խորհուրդը իր վերջում բանաձեւում», - հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG