Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է մայիսին


«Վրաստանի նախագահը կարող է մայիսին՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի 60-ամյակի տոնակատարություններին ժամանել Մոսկվա եւ ստորագրել Ռուսաստանի հետ համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիրը», - «Ինտերֆաքս» գործակալության բացառիկ հարցազրույցում հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:

Ըստ նրա, ստորագրումից առաջ կողմերը պետք է փաստաթղթին «հաղորդեն էական բովանդակություն»՝ ցուցաբերելով լուրջ եւ պատասխանատու մոտեցում:

«Ես ունեմ մի ծրագիր, որը կուզենայի քննարկել պարոն Lավրովի հետ բանակցությունների ընթացքում», - նշել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքերով, բանակցությունները կողմերի հնարավոր քայլերի շուրջ պետք է ընթանան առաջիկա 3 ամիսների ընթացքում :

«Թբիլիսին որոշ առաջարկներ ունի՝ կապված կողմերի միջեւ անհրաժեշտ վստահության կառուցման հետ», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG