Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մայիսին կհանդիպեն Մոսկվայում


«Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում՝ Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի 60-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում», - հինգշաբթի օրը Հայաստանի իր գործընկեր Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնաարար Սերգեյ Լավրովը:

Նա նաեւ հայտնել է, թե առաջիկայում կորոշվեն Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի ժամկետները:

Պուտինի այցը Հայաստան եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերգեյ Լավրովի քննարկած հարցերից մեկը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, Ռուսաստանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչայանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները եւ խոսքերը, թե սպասում է առաջիկայում Երեւան կատարելիք այցին, որով նաեւ կմեկնարկեն Հայաստանում Ռուսաստանի տարի անցկացնելու միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG