Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին եւ Յուշչենկոն պաշտոնապես հաստատվել են որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ


Ինչպես հաղորդել է «GazetaSNG.ru» ինտերնետային կայքը, առնվազն 166 անձինք եւ կազմակերպություններ հավակնում են այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակին:

Նոբելյան ինստիտուտի տնօրեն Գեյր Լունդեստասը հրաժարվել է հրապարակել հավակնորդների ողջ ցուցակը, սակայն հայտնել է, թե հավակնորդների թվում են Հռոմի պապը՝ Հովհաննես Պողոս Երկրորդը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին եւ Վիկտոր Յուշչենկոն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

«Հավակնորդների թիվը առայժմ մինչեւ վերջ որոշված չէ: Մենք շարունակոմ ենք առաջարկներ ստանալ», - նշել է Նոբելյան ինստիտուտի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG