Մատչելիության հղումներ

Բրատիսլավայում Բուշը կհանդիպի Յուշչենկոյի ու Սահակաշվիլու հետ


Ինչպես հաղորդում է «Կավկազպրես» գործակալությունը, փետրվարի վերջին Բրատիսլավայում կայանալիք գագաթնաժողովի օրերին տեղի կունենան Վրաստանի նախագահի հանդիպումները ԱՄՆ նախագահ Բուշի եւ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի հետ:

Պայմանավորվածությունները հանդիպումների մասին ձեռք են բերվել Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների հետ Սահակաշվիլու հեռախոսազրույցների ընթացքում:

Վրաստանի նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, թե այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ընթացքում Ջորջ Բուշը եւ Միխեիլ Սահակաշվիլին քննարկել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի իր ելույթում Վրաստանի նախագահը հանդես էր եկել Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման խաղաղ նախաձեռնությամբ, ըստ որի Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում Ցխինվալին ստանում է լայն ինքնավարություն: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ պաշտպանում է Հարավային Օսիայի շուրջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու խաղաղ նախաձեռնությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG