Մատչելիության հղումներ

Ինչպես փոխանցել է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառել է երկրում պետական հեղաշրջման հնարավորությունը: «Ես չեմ կարծում, թե Ադրբեջանում հեղափոխությունը ակնկալելի է», - ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի հարցազրույցում ասել է Ալիեւը:

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կայանալու են 2005 թվականի ամռանը: Իսկ 2003-ի նախագահական ընտրություններից հետո Բաքվում տեղի ունեցան բողոքի ակցիաներ:

«Հենց քվեարկության օրը՝ պաշտոնական արդյունքները հայտարարելուց առաջ հեղափոխության տրագիկոմիկական մի փորձ ձեռնարկվեց: Դա խղճուկ, բայց բավական ագրեսիվ շոու էր», - ասել է Ալիեւը: - «Մարդիկ չկամեցան միանալ դրան: Հեղափոխությունն անհնար է, երբ մարդիկ պաշտպանում են իշխանություններին: Ես ամեն բան կանեմ այդ վստահությունը պահպանելու համար»:

«Մեկ տարվա ընթացքում մենք ավելի քան 170 հազար նոր աշխատատեղ ենք ստեղծել շրջաններում եւ կրկնապատիկ ավելացրել ենք աշխատավարձերը եւ սոցիալական օգնությունները», - ասել է Ալիեւը՝ ավելացնելով. - «Մեր քաղաքականության մեջ սոցիալական ուղղությունը շատ կարեւոր է, ուստի ընդդիմությունը մանեւրելու դաշտ չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG