Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյանը Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարներին


Մյունխենում անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի մի շարք երկկողմ հանդիպումները:

«Ռեգնում» գործակալությանը Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե նախարար Օսկանյանը հանդիպել է ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարներ Քոֆի Անանի եւ Յափ դե Հոոփ ՍԽեֆերի, Լիտվայի արտգործնախարար Անտանաս Վալիոնիսի եւ Գերմանիայի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով կանցլեր Բերտ Մյուցելբուրգի հետ:

Մյունխենում անվտանգության քաղաքականության հարցերով 41-րդ համաժողովի շրջանակներում, որին մասնակցում են 40 երկրների արտգործնախարարներ, քննարկվել են Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, Իրաքում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի դերի ընդլայնումը, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ միջազգային պայքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG