Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարությունը 1 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում հռթիռային վառելիքի թափոնների վերամշակման ծրագրին


ԱՄՆ կառավարությունը ավելի քան 1 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանում հռթիռային «Մելանժ» տիպի վառելիքի թափոնների վերամշակման՝ ԵԱՀԿ ծրագրի իրականացմանը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը այդ կապակացությամբ ասել է. - «ԱՄՆ, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ մեր գրասենյակը հնարավորություն կունենա իրականացնել ամենախոշոր նախագծերից մեկը, որը չափազանց կարեւոր է Հայաստանի էկոլոգիական անվտանգության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG