Մատչելիության հղումներ

Ջավախքում անցկացվել է վրացերեն լեզվի ուսուցիչների թեստավորում


Ջավախքի ոչ վրացական դպրոցներում Վրաստանի կրթության եւ գիտության նախարությունը փետրվարի սկզբին անցկացրել է վրացերեն լեզվի ուսուցիչների թեստավորում:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի աշխատակազմի դպրոցական բաժնի վարիչ Գոգի Իվանիձեն հայտարարել է, որ թեստավորման նպատակը ոչ վրացական դպրոցների վրացերեն լեզվի եւ գրականության ուսուցիչների մասնագիտական ունակությունների գնահահումն է:

Ջավախքի ոչ վրացական դպրոցներում վրացերենի դասավանդումը ցածր մակարդակի է: Մինչդեռ կառավարությունը վրացերենի ուսուցիչներին սովորականից երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ է նշանակել: Բացի այդ, այլ շրջաններից եկած ուսուցիչները առանձին գումար են ստանում՝ գործուղման եւ կոմունալ ծախսերի համար:

Թեստավորման արդյունքների ամփոփումից հետո, ըստ Իվանիձեի, վրացերեն լեզվի այն ուսուցիչները, ովքեր չեն հավաքի բավարար միավորներ, կշարունակեն դասավանդել, սակայն նրանց աշխատավարձը կիջեցվի սովորականի մակարդակի:

Թեստավորման արդյունքները հայտնի կդառնան մեկ ամսվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG