Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Ազգային Ժողովի Եվրաինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովում կսկսվի Սահմանադրության փոփոխությունների երեք նախագծերի քննարկումը: Ընդդիմությունը քննարկումներին չի մասնակցում:

Կկայանա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մամուլի ասուլիսը:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Մյունխենում կմասնակցի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովին:

Կառավարությունում իրենց հաշվետվությունները կներկայացնեն Վայոց Ձորի եւ Տավուշի մարզպետները:

Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովը կրկին կանդրադառնա պատգամավորների անհարգելի բացակայություններին:

«Փակագիծ» ակումբում կկայանա համանուն թերթի 100-րդ համարի շնորհանդեսը:

Տեղի կունենա «Հավատք» կազմակերպության «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական մարտահրավերները» ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի իրականացմանն աջակցում է «Եվրասիա» հիմնադրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG