Մատչելիության հղումներ

Թբիլիսիում քննարկվում են Հարավային Կովկասում թմրանյութերի շրջանառության վերահսկողությունն ուժեղացնելու ուղիները


Թբիլիսիում այսօր սկսվել է «Հարավային Կովկասում թմրանյութերի վերահսկում» (SCAD) տարածաշրջանային աջակցության ծրագրի քաղաքական եւ տեխնիկական կառավարման կոմիտեի երկօրյա նիստը:

Ադրբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, Հարավային Կովկասի 3 պետություններից բացի, նիստի աշխատանքներին կմասնակցեն Եվրահանձնաժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները:

Նիստում կքննարկվեն SCAD-IV ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների պլանը:

Հայաստանը նիստում ներկայացնում է Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Մկրտչյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG