Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում փախստականները կստանան համապատասխան կարգավիճակ


Ինչպես հաղորդել է «Ազատ Արցախ» թերթը, Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը ներկայումս իրականացնում է փախստականների հաշվառման գործընթաց։

Վարչության պետ Սերժ Ամիրխանյանի խոսքերով, դա արվում է մի քանի նպատակներով: Նախ՝ փախստականներին համապատասխան կարգավիճակ տալու եւ նրանց սոցիալական կացությունը համեմատաբար բարելավելու, ապա եւ՝ նախկինում կորցրածը վերականգնելու կամ համապատասխան փոխհատուցում տրամադրելու նպատակով։

«Ճանաչված պետություններում բոլոր փախստականները համապատասխան կարգավիճակ ու վկայական ստանալու իրավունք ունեն։ Վերջինս՝ որպես փաստաթուղթ, համարժեք է դառնում անձնագրին։ Ղարաբաղի չճանաչված լինելու հանգամանքը մեր փախստականներին խանգարում է միջազգային ատյաններից համապատասխան օժանդակություն ստանալ», - ասել է Ամիրխանյանը։

Հաշվառված փախստականները, կառավարության որոշմամբ, կօգտվեն վերաբնակիչների համար սահմանված արտոնություններից՝ բնակարան, միանվագ օգնություն, ճանապարհածախս, իրերի տեղափոխման ծախսերի դիմաց օժանդակություն եւ այլն։ 2005 թվականին Ստեփանակերտում նախատեսվում է կառուցել 45 բնակարան եւ հատկացնել առավել կարիքավոր փախստականներին ։

Ամիրխանյանի խոսքերով, հաշվառումը կատարվում է նաեւ այն նպատակով, որ իրենց վարչությունը հնարավորություն ունենա հայտ ներկայացնել միջազգային ատյաններին՝ փախստականների տեղահանության ժամանակ կորսված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու համար։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG