Մատչելիության հղումներ

Ստեղծվել է համատեղ ձեռնարկություն, որը կիրականացնի Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը


Չորեքշաբթի օրը Բաքվում տեղի է ունեցել Հյուսիս - Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կազմակերպման հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի երկաթուղայինների մասնակցությամբ: Նիստի արդյունքներով կողմերը ստորագրել են Քեզվին-Ռեշտ-Ասթարա երկաթուղու կառուցման եւ շահագործման համատեղ ձեռնարկության (ՀՁ) ստեղծման մասին հուշագիր:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ՀՁ-ն գրանցվելու է Մոսկվայում, սկզբնական շրջանում հիմնադիր կապիտալը կազմելու է 6 միլիոն դոլար՝ հավասար չափաբաժիններով:

Իրանական կողմը Ռուսաստանին եւ Ադրբեջանին կփոխանցի Քեզվին-Ռեշտ-Էնզելի երկաթուղու եւ Ասթարա-չայ գետով կամրջի կառուցման նախագծերը: Ադրբեջանը կներկայացնի Ասթարա սահմանամերձ երկաթուղային կայարանի եւ մինչեւ Իրանի սահմանը երկաթուղու կառուցման նախագծերը, իսկ ռուսական կողմը պետք է մշակի համատեղ ձեռնարկության բիզնես-նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG