Մատչելիության հղումներ

Տապալվել է Ադրբեջանի օմբուդսմենին հրավեր ուղարկելու փորձը


Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի աշխատակազմի՝ մայիսի 24-25-ը Երեւանում անցկացվելիք միջազգային կոնֆերանսին Ադրբեջանի օմբուդսմենին հրավեր ուղարկելու փորձը տապալվել է:

Բաքվից պատասխանել են, թե «իրենք Հայաստանից ֆաքսեր չեն ընդունում»:

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հույս է հայտնում, որ նման մոտեցումը չի հանդիսանում Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնական դիրքորոշումը, այլ արտահայտում է աշխատակազմի տեխնիկական աշխատողի մասնավոր կարծիքը», - ասված է Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Կայանալիք կոնֆերանսը՝ «Հանուն հանդուրժողականության եւ ընդդեմ խտրականության ու քսենոֆոբիայի՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում (Կովկասյան տարածաշրջան)» խորագրով, կազմակերպում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՈ-ի) հովանավորությամբ:

Նմանատիպ կոնֆերանս 2004 թվականի հունիսին անցկացվել է Թբիլիսիում, որին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի Դաշնության օմբուդսմենների ազգային հաստատությունների պատվիրակությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG