Մատչելիության հղումներ

logo-print

ԱՊՀ երկրներից ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է Ուկրաինայում


«Ինտերֆաքս» գործակալությանը ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեից հայտնել են, թե 2004 թվականին Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամենաբարձր՝ 12 տոկոս ,աճը ԱՊՀ երկրներից գրանցվել է Ուկրաինայում: Իսկ ամենացածր աճը՝ 7,1 տոկոս, գրանցվել է Ռուսաստանում եւ Ղրղըզստանում:

ՀՆԱ 11 տոկոս աճ է գրանցվել Բելառուսում, 10,6 տոկոս՝ Տաջիկստանում: Ադրբեջանում 2004 թվականին ՀՆԱ-ն աճել է 10,2, Հայաստանում՝ 10,1 տոկոսով: Վրաստանում աճը եղել է 8,4, իսկ Մոլդովայում՝ 7,4 տոկոս:

Ընդհանուր առմամբ ԱՊՀ-ում Համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատ աճել է 8 տոկոսով: Արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի 7 տոկոսանոց եւ առեւտրի՝ 13 տոկոսանոց աճ: Կապիտալ ներդրումները աճել են 14 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG