Մատչելիության հղումներ

Ռուբեն Շուգարյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան


Շաբաթավերջին նախագահ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Շուգարյանը այդ պաշտոնում կփոխարինի նախագահի մեկ այլ հրամանագրով դեսպանի պարտականություններից ազատված Գագիկ Բաղդասարյանին:

43-ամյա Շուգարյանը 1991-93 թվականներին եղել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը: 1993-ից մինչեւ 1999 թվականին փոխարտգործնախարար նշանակվելը Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG