Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը ավարտել է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող բոլոր 7 շրջաններում:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, խմբի փորձագետները նշված տարածքներում իրականացրել են զննում եւ բնակիչների հարցում՝ պետական մակարդակով վերջիններիս վերաբնակեցման մասին Բաքվի պնդումների ճշմարտացիությունը պարզելու նպատակով:

Փետրվարի 6-ին ԵԱՀԿ խումբը Ստեփանակերտում եւ Շուշիում հանդիպել է ժամանակին Ադրբեջանից տեղահանված փախստականների հետ:

Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ առաքելության ղեկավար Էմիլի Մարգարետ Հաբերը ընդգծել էր, որ իրենց աշխատանքը զուտ տեխնիկական բնույթ է կրում, իսկ իրավիճակի քաղաքական գնահատականը կտա ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ փաստահավաք առաքելության զեկույցի հիման վրա, որը կնախապատրաստվի 1-2 ամսվա ընթացքում:

(Լուսանկարում՝ առաքելության ղեկավար Էմիլի Մարգարետ Հաբերը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG