Մատչելիության հղումներ

Քաղաքացիները իրավունքները խախտելու համար Ադրբեջանում պատժվել է 188 ոստիկան


«2003-2004 թվականներին քաղաքացիների իրավունքները խախտելու համար Ադրբեջանում պատժվել է 188 ոստիկան», - ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բյուրոյի ղեկավար Քրիստիան Շտրոհալի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, 9 ոստիկան ենթարկվել է քրեական պատասխանատվության, 5-ը՝ դատապարտվել, 25-ը հեռացվել են ներքին գործերի համակարգից:

Ռամիլ Ուսուբովը նշել է, թե անցած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք միջոցառումներ Ադրբեջանի ներքին գործերի համակարգը ժողովրդավարության սկզբունքներին եւ միջազգային նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝ նախարարությունում ստեղծվել են ներքին անվտանգության եւ մարդկանց ապօրինի վաճառքի դեմ պայքարի վարչություններ:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, Ադրբեջանը մեկն է երկրներից, որտեղ ոստիկանության բաժանմունքներում շարունակում են լայնորեն կիրառել տանջանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG