Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասին նվիրված գիտաժողով Լիտվայում


Փետրվարի 8-10-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կկայանա Հարավային Կովկասում բարեփոխումների գործընթացում Բալթյան երկրների փորձի օգտագործմանը նվիրված միջազգային գիտաժողով, որը կազմակերպել են ամերիկյան Մարշալի կենտրոնը եւ Լիտվայի արտգործնախարարությունը:

Բալթյան լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատգամավորները, դիվանագետները, զինվորականները եւ քաղաքական գործիչները ու նրանց գործընկերները Լիտվայից, Լատվիայից եւ Էստոնիայից կքննարկեն եվրոպական կառույցների հետ ինտեգրման բալթյան փորձը, բարեփոխումների գործընթացում միջազգային կազմակերպությունների հնարավոր օգնությունը եւ տարածաշրջանային հակամարտությունների լուծման ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG