Մատչելիության հղումներ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի հրավերով այսօր Իրան է մեկնել Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Ըստ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրության, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումեր Իրանի նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG