Մատչելիության հղումներ

2005 թվականին «Հայռուսգազարդ»-ին բնական գազի լրացուցիչ ծավալների տրամադրման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միլլերի եւ «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության աճը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի գազաֆիկացման ծրագրին:

Կողմերը նշել են Հայաստանում էներգակիրների աճող պահանջարկը: 2005 թվականանին բնական գազի սպառման ակնկալվող ծավալը կկազմի 1,7 միլիարդ խորանարդ մետր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG