Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հարավային Կովկաս


Ինչպես այսօր փոխանցել է «Թրենդ» գործակալությունը, Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Բարնյեն տարածաշրջանային այցի շրջանակներում Ադրբեջան կժամանի ապրիլ-մայիսին:

Այցի ընթացքում Բարնյեն Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում երկկողմ հարաբերությունների հեռանկարները:

Ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարը կքննարկի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, մտքեր կփոխանակի միջազգային խնդիրների եւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հաստատման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG