Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողանը Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակին հորդորում է դադարեցնել ցեղասպանության մեղադրանքները


Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի օրը հորդորել է Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակ Ժան Լուի Դեբրեին Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին::

Վկայակոչելով բարձրաստիճան մի պաշտոնյայի՝ գործակալությունը հաղորդել է, թե ի հավելումն Հայոց ցեղասպանության խնդրի, Էրդողանը եւ Դեբրեն Անկարայում քննարկել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության եւ Կիպրոսի խնդիրները:

«Ֆրանսիայի խորհրդարանը չպետք է ընդունի բանաձեւը, որում Թուրքիային կոչ է արվում հայերի ջարդերը Առաջին աշխարհամարտի ընթացքում ճանաչել որպես ցեղասպանություն՝ խնդիրը թողնելով պատմաբանների քննարկմանը», - ըստ հաղորդագրության, ասել է Էրդողանը:

«Եթե նրանք (Հայաստանի պատմաբանները) մեղադրանքներ ունեն ներկայացնելու՝ մեր պատմաբանները նույնպես ունեն մեղադրանքներ», - Դեբրեին ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG