Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ղեկավարները ցավակցում են Ժվանիայի ողբերջական մահվան կապակցությամբ


Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Հայաստանում ցավով ընդունեցին վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան վշտալի լուրը: Ձեզ հետ կիսում ենք կորստի վիշտը», - ասված է Վրաստանի նախագահ Սահակաշվիլուն հղած Ռոբերտ Քոչարյանի ուղերձեում: - «Զուրաբ Ժվանիան մեծ ներդրում է ունեցել եղբայրական Վրաստանում պետականության կայացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Անգնահատելի է նրա դերը նաեւ մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության խորացման գործում: Ամբողջ հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, ինչպես նաեւ զոհվածի հարազատներին ու մտերիմներին»:

«ՀՀ կառավարությունն իր խորը ցավակցությունն է հայտնում Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի ողբերգական մահվան կապակցությամբ», - ասված է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հղած ցավակցական հեռագրում: - «Խոր վշտի եւ ափսոսանքի խոսքեր ասելու հետ միասին, ցավալի է գիտակցել, որ ուժերի ծաղկման շրջանում կյանքից հեռացավ արտասովոր մարդը, տաղանդավոր քաղաքական եւ հասարակական գործիչը, որն այնքան շատ բան է արել անկախ ու ժողովրդավարական Վրաստանի կայացման համար, նշանակալի ավանդ է ներդրել մեր երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG