Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն Ադրբեջանում կանցկացնի կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված գիտաժողով


Ինչպես այսօր փոխանցել է «Թրենդ» գործակալությունը, փետրվարի 18-ին Բաքվում ԵԱՀԿ նախաձեռնությամբ կկայանա «Կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահ մարմինները Ադրբեջանում» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովում կքննարկվեն կոռուպցիայի դեմ պայքարի գործում իրականացված միջոցառումները, ինչպես նաեւ դրան վերաբերող օրենսդրության բարելավման հարցերը: Զեկույցներով հանդես կգան Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչները եւ Միլլի Մեջլիսի պատգամավորները:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ Ադրբեջանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Մաուրիսիո Պավեզին եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մաթս Լինդբերգը:

Անցած տարի ԵԱՀԿ-ն Բաքվում արդեն կազմակերպել էր նման գիտաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG