Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Այս տարի հնարավոր է Ադրբեջանի գրավյալ տարածքների մի մասը վերադարձը»


Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը չի բացառում «Ադրբեջանի գրավյալ տարածքների մի մասը այս տարի վերադարձնելու հնարավորությունը»:

«Նման հնարավորություն գոյություն ունի, սակայն դրա համար անհրաժեշտ է միայն քաղաքական եւ բարի կամք», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Մամեդյարովը:

Արտգործնախարարի խոսքերով, հակամարտության ցանկացած կարգավորում «բխելու է Ադրբեջանի ազգային օրենսդրությունից, քանի որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մասն է»:

Էլմար Մամեդյարովը նաեւ նշել է, թե Ադրբեջանը կշարունակի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը:

Նա հրաժարվել է նշել հակամարտության կարգավորման տարբերակները, որոնք պատրաստվում է ներկայացնել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մարտի 2-ին Պրահայում կայանալիք բանակցությունների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG