Մատչելիության հղումներ

Հայաստանը ամենաապերջանիկ երկրների շարքում է


Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Զիմբաբվեն եւ Թանզանիան, ըստ հոլանդական համալսարաններից մեկի պրոֆեսորի հետազոտության, «երջանկության չափանիշներով» հայտնվել են 90 երկրների ցուցակի ամենավերջին տեղերում՝ ստանալով 3,2-ական միավոր:

Հետազոտությունը, որի արդյունքների մասին տեղեկատվությունը չորեքշաբթի հրապարակել է դանիական «Բերլինգսկե Տիդենդե» թերթը, անցկացրել է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի Էրազմուս համալսարանի պրոֆեսոր Ռութ Վեենհովենը: Պրոֆեսորը հիմնվել է վերջին քսան տարիների իր ուսումնասիրությունների արդյունքների վրա, թե յուրաքանչյուր երկրում բնակչությունը որքանով է գոհ իր կյանքից:

Վեենհովենը կազմել է 90 երկրների ցանկ՝ ըստ երջանկության չափանիշի: Ցանկը գլխավորում են Դանիան, Մալթան եւ Շվեյցարիան՝ 8-ական միավորով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG