Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով, տարեվերջին Ադրբեջանում հնարավոր է «թավշյա հեղափոխություն»


«Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ընտրությունների ընթացքում հնարավոր է «թավշյա» հեղափոխություն», - Բաքվում երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախկին պետական խորհրդական, «Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի նախագահ Էլդար Նամազովը:

Ըստ «Day.az» ինտերնետային կայքի, մեկնաբանելով Նիքսոնի կենտրոնում Վրաստանում ու Ուկրաինայում իրադարձությունների շուրջ փակ քննարկումները, Նամազովը նշել է. - «Հայտարարվեց, թե «հեղափոխություններն» այդ երկրներում պատահական չէին, այլ օբյեկտիվ գործընթացի արդյունք էին»:

Նրա խոսքերով, Արեւմուտքի քաղաքական վերնախավը հետաքրքրությամբ հետեւում է Արդբեջանում հասարակական-քաղաքական գործընթացին: Եթե Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում «թավշյա հեղափոխության» կրկնություն՝ պետք է դասեր քաղեն Վրաստանի եւ Ուկրաինայի փորձից: Իշխանությունները, ըստ քաղաքագետի, պետք է երկխոսություն սկսեն ժողովրդավարական ուժերի հետ եւ ապահովեն ժողովրդավարական եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

«Ընդդիմադիր ուժերը պետք է պայքարեն ներկա իշխանությունների, ոչ թե իրար դեմ», - նշել է Էլդար Նամազովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG