Մատչելիության հղումներ

Կասպյան գագաթնաժողովը տեղի կունենա Իրանում նախագահական ընտրություններից հետո


«Կասպյան երկրների գագաթնաժողովը Թեհրանում տեղի կունենա Իրանում նախագահական ընտրություններից հետո», - Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Գոլամ Ռեզա Շաֆեյին:

Դեսպանի խոսքերով, հունվարին գագաթնաժողովը տեղի չի ունեցել երկրներից մեկի նախագահի խնդրանքով: «Իրանում նախագահական ընտրությունները կկայանան 4 կամ 5 ամիս հետո, համապատասխանաբար՝ դրանից հետո տեղի կունենա Կասպյան երկրների գագաթնաժողովը», - ասել է Շաֆեյին:

Նա նաեւ հայտնել է, թե այժմ ճշտվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրան կատարել այցի ժամկետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG