Մատչելիության հղումներ

logo-print

Զարգացման սաուդյան հիմնադրամը Ադրբեջանին կտրամադրի 18 միլիոն դոլարի վարկ


«Զարգացման սաուդյան հիմնադրամը որոշել է Ադրբեջանին տրամադրել 18 միլիոն դոլարի վարկ», - ասվում է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարի, Զարգացման սաուդյան հիմնադրամի նախագահի՝Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովին այսօր հղած նամակում:

Ըստ «Ռեգնում» գործակալության, վարկը տրամադրվում է Վելվելեչայ-Տախտակերպյու էլեկտրակայանի կառուցման ծրագրին, որով կբարելավվի ջրամատակարարումը Բաքվում ու Սումգաիթում եւ կավալացվի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը Ադրբեջանում:

Բացի այդ, Զարգացման սաուդյան հիմնադրամը կֆինանսավորի Բաքվում 5 օրինակելի դպրոցներ կառուցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG