Մատչելիության հղումներ

«ԵԱՀԿ-ն կիրառում է երկակի ստանդարտներ»


«ԵԱՀԿ-ն երբեմն երկակի ստանդարտներ է կիրառում տեղական եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում՝ Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում եւ Աբխազիայում», - երեքշաբթի օրը ԵԱՀԿ գործող նախագահ Դմիտրի Ռյուպելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Կոսաչովը նշել է, թե Ռուսաստանը չէր ցանկանա, որ ԵԱՀԿ թույլ լինի կամ կորցնի իր ունիվերսալ կարգավիճակը. - «ԵԱՀԿ-ն այժմ պետք է եվրոպական կազմակերպությունների համակարգում գտնի իր ուրույն տեղը՝ դրանով իսկ կազմակերպությունը դարձնելով հնարավորինս օգտակար եւ գործուն»:

Ըստ Կոսաչովի, Ռուսաստանը ակնկալում է, որ այս տարին դառնա որոշիչ, քանի որ «ԵԱՀԿ պատրաստվում է իր գործունեության բոլոր ոլորտներում մշակել նոր մեթոդներ եւ բացառել նախկինում նկատելի անհավասարակշռությունը»:

«Անհրաժեշտ է համաձայնության գալ ԵԱՀԿ տարածքում ընտրությունների ընդհանուր չափանիշների շուրջ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրում ընտրական գործընթացների ազգային եւ պատմական առանձնահատկությունները», - հայտարարել է Կոնստանտին Կոսաչովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG