Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը «զգուշավոր լավատես է» Ղարաբաղի հարցում


«Հաշվի առնելով նաեւ արտգործնախարարների հանդիպումները՝ որոշակի հիմքեր կան զգուշավոր լավատեսությամբ գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները», - ըստ «Ինտերֆաքս» գործակալության, երեկ Բաքվում հայտարարել է երկօրյա այցով Ադրբեջան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կաջակցենք կողմերին՝ համաձայնության գալու խնդրում: Ռուսաստանը ելնում է նրանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործող միջնորդները անընդհատ կապի մեջ են կողմերի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ», - նշել է նա:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով, Բաքվում բանակցությունների ընթացքում ինքը նախատեսում է քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ողջ համակարգը, ինչպես նաեւ միջազգային օրակարգը՝ ներառյալ ԱՊՀ վերափոխման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG