Մատչելիության հղումներ

Վրաստանը Ռուսաստանից աջակցություն է խնդրում Գորիում ահաբեկչական գործողության բացահայտման գործում


«Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ Գորիում կատարված ահաբեկչական գործողությունը հետ կապ չունեն վրացական կամ հարավ-օսական քրեական խմբավորումները: Ամենայն հավանականությամբ, այն կազմակերպվել է Վրաստանի սահմաններից դուրս», - երեքշաբթի օրը Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո հայտարարել է Վրաստանի ոստիկանության եւ հասարակական անվտանգության հարցերով նախարար Վանո Մերաբիշվիլին:

Ըստ «Ռեգնում» գործակալության, Մերաբիշվիլին խնդրել է Ռուսաստանին աջակցել՝ Գորիում ահաբեկչական գործողությունը բացահայտելու գործում: Նա նշել է, թե ահաբեկչությունը իրականացվել է վրաց-օսական հակամարտության անմիջական հարեւանությամբ, որտեղ Վրաստանը դժվարանում է վերահսկել իր սահմանները:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան բնակչությանը հորդորել է «վաղաժամ եզրակացություններ չանել եւ Գորիում երեկ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի համար չմեղադրել Հարավային 0սիայի անջատողականներին»:

Երեքշաբթի օրը Գորիում պայթեցվել էր Շիդա Քարթլիի տարածաշրջանային ոստիկանության շենքի մոտ կանգնեցված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան, որում, ըստ նախնական տվյալների, եղել է շուրջ 100 կիլոգրամ պայթուցիկ նյութ: Պայթյունի արդյունքում զոհվել է 3 ոստիկան եւ մեկ անցորդ, եւս 27-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG