Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Վրաստան


Փետրվարի 3-ին Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային, տնտեսական եւ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Պատրիկ Հարդուինը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունից «Կավկազպրեսին» հայտնել են, որ նախատեսված են ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հանդիպումները Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, վարչապետ Զուրաբ Ժվանիայի եւ Անվտանգության ազգային խորհրդի քարտուղար Գելա Բեժուաշվիլու հետ: Հարդուինը կմասնակցի Թբիլիսում ՆԱՏՕ-ի տարածաշրջանային գրասենյակի բացման արարողությանը:

Նույն օրը Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի հատուկ բանագնացը կամ փոխգործակցության սպան, որը հյուսիս-ատլանտյան դաշինքը կներկայացնի նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում: Բանագնացը կիրականացնի կապը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ:

Հայաստան Ռոբերտ Սիմոնսը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին Հայաստանի արտգործնախարարության ՆԱՏՕ-ի վարչությունից, կայցելի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG