Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 10,6 տոկոսով


2004 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կրճատվել է 10,6 տոկոսով եւ կազմել 266 միլիոն 197 հազար դոլար, 2003 թվականի 297,8 միլիոն դոլարի դիմաց:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի Վիճպետվարչության տվյալներով, արտահանումը Ռուսաստան կրճատվել է 17,3 տոկոսով եւ կազմել 78 միլիոն դոլար: 2004 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 188 միլիոն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 7,9 տոկոսով:

Ռուսաստանի հետ առեւտրի ծավալը կազմել է ընդհանուր ապրանքաշրջանառության 12,9 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG