Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի զինվորականները չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը


Մեկ ամսից ավելի է, ինչ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի զինվորականները չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը: Նրանք պետք է տեղափոխվեն Ախալքալաք, ուր տեղակայված է 62-րդ ռուսական ռազմակայանը:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Անդրկովկասյան զինվորական օկրուգի նոր հրամանատարի նշանակումից հետո Ախալքալաքի ռազմակայանի միջին եւ ստորին սպայակազմի մոտ 800 հայազգի զինվորականներ տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնության այլ զորամասեր։ Նրանց փոխարինման համար Ախալքալաք են գործուղվել մոտ 500 սպաներ եւ ենթասպաներ։

Գործակալության աղբյուրը նշել է, թե «նախկինում ռուս զինվորականները կարողանում էին վրաց սահմանապահներին կաշառելու միջոցով մտնել Վրաստանի տարածք եւ հասնել ռազմակայան, իսկ այժմ դա հնարավոր չէ»: Նա նաեւ չի բացառել, թե ռուս զինվորականների ժամանաման ժամկետները կարող են արհեստականորեն ձգձվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG