Մատչելիության հղումներ

Վրաստանում կստեղծվի Հեյդար Ալիեւի հիմնադրամը


Վրաստանի դպրոցներում սովորող ադրբեջանցի երեխաների հետաքրքրությունը ուսման հանդեպ բարձրացնելու նպատակով Վրաստանում ստեղծվելու է Հեյդար Ալիեւի հիմնադրամ:

Ադրբեջանական «525-րդ թերթ» -ին Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանովը հայտնել է, թե այժմ աշխատանքներ են տարվում հիմնադրամի ստեղծման, դրա ֆինանսավորման մեջ գործարարների ներգրավման ուղղությամբ:

Դեսպանի խոսքերով, հիմնադրամի ստեղծումից հետո կսահմանվի Հեյդար Ալիեւի անվան ամենամյա կրթաթոշակ, որը կտրվի 5 լավագույն դպրոցականներին: Ադրբեջանցի դպրոցականներին կտրվի նաեւ 40-50 լարիի ամենամսյա կրթաթոշակ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG