Մատչելիության հղումներ

logo-print
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անցած շաբաթ ընդունած բանաձեւը ու Նախարարների կոմիտեի առաջարկած հանձնարարականները ադրբեջանական դիվանագիտության հաղթանակն են», - այսօր հաղորդել է ադրբեջանական «Զերկալո» թերթը՝ վկայակոչելով «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլիին:

Նրա կարծիքով, ԵԽԽՎ բանաձեւը բարդ վիճակի մեջ է դրել հայերին, քանի որ «բանաձեւում Հայաստան որակվել է որպես օկուպանտ, իսկ Լեռնային Ղարաբաղի զինված խմբերը՝ անջատողականներ»:

Ըստ Ղուրբանլիի, հայերը աշխատել են երկու ուղղություններով՝ «Ղարաբաղի խամաճիկային ռեժիմի ճանաչմանը հասնելու, եւ Ղարաբաղը Հայաստանին միացնելու»:

«46 երկրների կողմից այդ բանաձեւի ընդունման արդյունքում տվյալ քաղաքականությունը պարտություն է կրել: Բանաձեւը արգելք է եվրոպական որեւէ երկրի կողմից Ղարաբաղը ճանաչելու ճանապարհին», - ասել է «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը:

Այս ամենը, ըստ Ղուրբանլիի, վկայում է, որ ադրբեջանական պատվիրակությունը «տրամաբանորեն ավարտել է» ԵԽԽՎ-ում վարած աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG