Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


«Երեւան» հյուրանոցում կկայանա արտաքին քաղաքականության հարցերին նվիրված քննարկում, որին կմասնակցեն Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Պարույր Հայրիկյանը եւ այլոք:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ կհանդիպի դեսպան Անրի Կյունին:

«Փակագիծ» ակումբում կկայանա Ազգային Ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի ասուլիսը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում կկայանա փոխնախարար Մերուժան Հակոբյանի ասուլիսը:

Տեղի կունենա Ազգային Ժողովի նախագահին կից Ձեռներեցության աջակցության խորհրդի նիստ:

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունում տեղի կունենա «Վիսլա-Օդեր» օպերացիայի եւ Օսվենցիմի ազատագրման 60-ամյակին նվիրված միջոցառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG