Մատչելիության հղումներ

Երեւանում խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել է 2 եւ վիրավորվել 6 մարդ


Կիրակի երեկոյան մայրաքաղաքի Արշակունյաց եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետեւանքով տեղում զոհվել է 2 մարդ: 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Հունվարի 30-ին ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Արմեն Թովմասյանը՝ 1973 թվականին ծնված, չի աշխատում, հավատարմագրով վարելով «Համմեր H2» մակնիշի 77 ՏՏ 776 պետհամարանիշով ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում բախվել է ՎԱԶ-2106, ԳԱԶ-3110 եւ ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենաների, որի հետեւանքով ՎԱԶ-2106 ավտոմեքենայի վարորդ Սարգիս Ազարյանը եւ նրա ուղեւոր Նատա Այունցը մահացել են: Վեց հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով տեղեկացրեց Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության ներկայացուցիչ Զարզանդ Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ «Համմեր»-ի վարորդ Թովմասյանը «դեպքի վայրից հեռացել է» եւ արդեն կեսգիշերից հետո «բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց»:

Գաբրիելյանը այլ մանրամասները չհաղորդեց՝ ավելացնելով սոսկ, որ կատարվում է նախաքննություն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG