Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը այսօր Վրաստանին կփոխանցի տանկաշինական գործարանը


Այսօր Թբիլիսիում տեղի կունենա Անդրկովկասում Ռուսաստանի զորքերի խմբին պատկանող տանկաշինական գործարանը՝ Վրաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը: Այս գործարանում վերանորոգվում է նաեւ հայկական զրահատեխնիկա:

Վրաստանի պաշտպանության նախարարությունից «Կավկազպրես» գործակալությանը հայտնել են, թե գործարանը վրացական կողմին է փոխանցվում շուրջ 1 միլիոն լարիի պարտքերի պատճառով: Իր հերթին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը գործարանին պարտք է շուրջ 40 հազար լարի:

Ըստ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնության, ռուսական կողմը կվճարի աշխավարձի պարտքերը, իսկ վրացական կողմը կապահովի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները:

Անդրկովկասում Ռուսաստանի զորքերի խմբին պատկանող ռազմական օբյեկտների՝ Վրաստանին փոխանցման գործընթացը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին: Առաջին փուլում Վրաստանին են փոխանցվել 19-ը, իսկ երկրորդ փուլում՝ 11 ռազմական օբյեկտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG